Flamenco իսպանական պար

Ֆլամենկոն (իսպ.՝ Flamenco), իսպանական ժողովրդական երաժշտական պարային ոճ է, որը ծագել է Անդալուզիայում։ Ունի երեք բաղկացուցիչ մաս` տոկե (երաժշտական ուղեկցություն), կանտե (երգ), բայլե (պար)։ Համապատասխանաբար կատարողներն անվանվում են տոկաոր, կանտաոր և բայլաոր։ Սովորաբար ֆլամենկո պարը և երգը ուղեկցում են կիթառը և պերկուսիան, կաստանյետները, ռիթմիկ ծափը (պալմաս)։ 2010 թ. նոյեմբերի 16 ՅՈՒՆԵՍԿՈյի օբյեկտի կարգավիճակ։

Ֆլամենկոի Ծագում

Ֆլամենկոն ծագում է մավրիտական երաժշտական մշակույթից։ Այս ոճի վրա մեծապես ազդել է նաև գնչուական երաժշտությունը։ Շատերը համարում են իսպանական գնչուներին այս ոճի հիմնական ու իրական կրողներ։ 15-րդ դարում փլուզվող Բյուզանդիայից գնչուները եկան Իսպանիա, բնակություն հաստատեցին երկրի հարավային մասում` Անդալուսիա պրովինցիայում։ Ըստ իրենց սովորույթի` նրանք սկսեցին վերցնել ու նոր իմաստ տալ տեղի երաժշտական ավանդույթներին, ինչպիսին են մավրիտանականը, հրեականը և հենց իսպանականը։ Այս միաձուլման արդյունքում ծնվեց ֆլամենկոն։

Երկար ժամանակ ֆլամենկոն համարվում էր «փակ արվեստ», քանի որ գնչուները ապրում էին մեկուսացված. ֆլամենկոն զարգանում էր նեղ շրջանակներում։ Սակայն XVIII դարի վերջում գնչուների հալածանքները վերջացան, և ֆլամենկոն դուրս եկավ տավերնաների և կանտանտե սրճարանների միջավայրից, դարձավ ազատ։

20-րդ դարի վերջում ֆլամենկոն սկսում է ներծծել կուբական և ջազային երաժշտական ավանդույթները։ Դրանից բացի, դասական բալետի որոշ տարրեր նույնպես ազդեցություն ունեցան ֆլամենկոյի վրա։ Հայտնի ֆլամենկո պարող Խոակին Կորտեսը նորովի մատուցեց այս ոճի պարի հասկացությունը, ազատեց նրան «կանոնավոր ստանդարտից» և ավելացրեց նրա մեջ նոր արտահայտչականություն։

Ֆլամենկոյի ստեղծագործական բնույթը, դժվար ռիթմը և կատարման հատուկ տեխնիկան հաճախ խոչընդոտում են նրա ճշգրիտ գրառմանը։ Դրա համար էլ կիթառահարների, պարողների ու երգիչների մշակույթը սովորաբար փոխանցվում է ուսուցչից աշակերտին։

Ավելի ավանդական «խորը» կոչված տարբերակներից, ու գնչուականից

հռչակավոր գնչու Խոակին Կորտեսը`

Կաստանյետայով  տարբերակ՝

hովհարով`

Ավելին Flamenco-ի մասին ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AF%D5%B8

 

 

 

Оставьте комментарий

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close