Նապոլեոն Բոնապարտ

Հոկտեմբեր ամսվա հետազոտական աշխատանք

Թեմա

Գործիչ՝ Նապոլեոն Բոնապարտ

Երկիր՝ Ֆրանսիա

Ժամանակաշրջան՝ 18-19-րդ դարի առաջին կես։

Ընդհանուր տեղեկատվություն

Կարճ փաստեր Բոնապարտի մասին

1.Ֆրանսիայի լեգենդար կայսր Նապոլեոն Բոնապարտը շատ ցածրահասակ էր`157 սմ, դա է պատճառը, որ նրա շտաբի սպաները բարձրահասակ չէին և չունեին գեղեցիկ կազմվածք: Կայսրը համարում էր, որ իրեն շրջապատող տղամարդիկ չպետք է իրենից գրավիչ լինեն:

2.Բոլորից լավը լինելու ցանկությամբ տոգորված Նապոլեոնը շրջապատում էր իրեն ոչ միայն ցածրահասակ, այլև արտաքնապես տգեղ մարդկանցով:

3.Նապոլեոնը վստահ էր, որ երկար քնում են միայն հիմարներն ու հաշմանդամները, ուստի նա քնում էր օրական 3-4 ժամ: Որոշ կենսագիրներ պնդում են, որ 4 ժամը մեկ Նապոլեոնը 15 րոպե ննջում էր: Սակայն Նապոլեոնի անձնական քարտուղար Լուի Անտուան Ֆովել Բուրյենի գրավոր վկայություններում նշված է. «Նապոլեոնի քիչ քնելու մասին լեգենդներն ընդամենը նրա երկրպագուների երևակայության արդյունքն են: Նապոլեոնը քնում էր օրական 7 ժամից ոչ պակաս և հրահանգում էր իրեն արթնացնել առավոտյան ժամը 8:00-ից ոչ շուտ»:

4.Նապոլեոնը գինու գավաթի փոխարեն օգտագործում էր իտալացի հայտնի ավանտյուրիստ կոմս Կալեոստրոյի գանգը:

5.Կայսրը բավականին կրթված էր, սակայն իր ռազմական արշավանքների արդյունքում Եվրոպայից բացի կարողացավ լինել միայն Եգիպտոսում և Ռուսաստանում, ուստի Բոնապարտը կարծում էր, թե ռուսական Ուրալից հետո սկսվում է Չինաստանը:

Ավելին՝ Հղում

Զինվորական իր կարիերայի սկզբին Նապոլեոն Բոնապարտը հրետանային անհայտ սպա էր: Ամեն ինչ փոխվում է 1793 թվականին, երբ Նապոլեոնի հրամանատարության ներքո ֆրանսիական զորքերը գրավում են Տուլոնն ու ջախջախում անգլիացիներին: 1795 թվականին նրան շտապ Փարիզ են կանչում, որտեղ նա դաժանորեն ապստամբության հախից գալիս է և պրակտիկորեն փրկում երիտասարդ հանրապետությունը: Դրանից հետո Նապոլեոնին նշանակում են Իտալիայում ֆրանսիական զորքերի հրամանատար: Մեկը մյուսին հաջորդող հաղթանակները Նապոլեոնին դարձնում են ազգային հերոս: Վերադառնալով հայրենիք և օգտվելով ներքին խնդիրներից` Բոնապարտը պետական հեղափոխություն է անում: 30 տարեկանում Բոնապարտը դառնում է Ֆրանսիայի տերը: Նա զինվորական դիկտատուրա է սահմանում, որը քողարկված էր նրան գրեթե անսահմանափակ քաղաքական իշխանություն տվող սահմանադրությամբ: Դրանից հետո Նապոլեոնի զորքերը նվաճում են գրեթե ողջ Եվրոպան: 1812 թվականին ռուսական արշավի տապալումն ու 1814 թվականին Լայպցիգում ջախջախիչ պարտությունը ստիպում են Նապոլեոնին հրաժարվել իշխանությունից: Նրան արտաքսում են Էլբա կղզի: Հաջորդում է նրա հայտնի «100 օրը», սակայն Ֆրանսիան գրավելու նրա նոր փորձը անհաջողությամբ է պսակվում: 1815-ից Նապոլեոնին ցմահ արտաքսում են Սուրբ Հեղինա կղզի:

Նյութի հղումը՝

Ծանոթացեք նաև՝

1     2       3       4   

Ես Եվրոպայի միակ միապետն եմ, ով ստացել է այդ տիտղոսը ոչ թե եպիսկոպոսների խղճուկ հավաքածուից, այլ Ֆրանսիայի ողջ ժողովրդից:

Ն․Բոնապարտ

Оставьте комментарий

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close