13183194_1598352800479748_825745776_nՍովորական աշխատանքային օրերից էր: Առավոտյան գնացի դասի, դասերս վերջացրի, ընթերցասրահում նստեցի տնայիներս արեցի և  քրոջս հետ միասին գնացինք տուն: Ճանապարհին տեսանք մի կնոջ ով իր խանութի դիմաց ծառեր էր տնկում: Ես էլ, քույրս էլ առաջարկեցինք մեր օգնությունը: Գործի անցանք: Տնկեցինք տասնյակ ծառեր: Մեզ տեսնելով մարդիկ հավաքվեցին: Ով չկարողացավ օգնել տնկի բերեց, ով չկարողացավ տնկի բերել, ջուր բերեց: Տնկեցինք սիրուն-սիրուն ծառերը:  Կինը զարմացել էր, թե որտեղից գիտենք ծառ տնկել և որտեղից ունենք այդքան շատ օգնելու ցանկություն: Առաջինը ինչ մտքիս եկավ ասելու դա մեր դպրոցի անունն էր: Ներկայացրի մեր դպրոցը ու զարմացրի: Արդյունքում շնորհակալ էր համ կինը,  համ էլ ես: Ոչ´ պատեր ունենք,  ոչ´ սահմաններ, համ կրթահամալիրում,  համ կրթահամալիրից դուրս:

 

 

Оставьте комментарий

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close