Վերածնունդ, Ալբրեխտ Դյուրեր

վերածնունդՎերածնունդ

Կերպարվեստն ու վերածնունդը 

Տեղեկացեք նաև՝ 

Մշակույթ 

Վերածննդի կերպարվեստ

Երաժշտություն

Վերլուծում

Վերածննդի ժամանակ սկսեց զարգանալ մշակույթը, կրթությունը, մարդիկ և մարդկանց մտածելակերպը։ Եկեղեցու ազդեցությունը մարդկանց կյանքում թուլացել էր։ Դանթեն Ալիգիերին իր ստեղծագործությունում՝ <<Աստվածային կատագերգություն>> -ում սկսեց ծաղրել եկեղեցու բարքերը։ Մարդիկ սկսեցին համարձակ,  հուզական պատկերներ ստեղծել։ Պատկերում էին կանանց՝ այդ թվում նաև Մարիամ Աստվածածնին մերկ, կամ կիսամերկ, մինջդեռ եկեղեցին արգելում էր դա։ Այդ ժամանակաշրջանում ականավոր մշակութային գործիչներ էին՝ Նիքելանջելոն, Լիոնարդո դա Վինչին, Ռաֆաել Սանտին, Պետրարկան, Դյուրերը ևայլոք։ Վերածնունդը ոչ միայն արվեստում էր այլ նաև քաղաքականությունում։ Փոխվում է նաև կառավարման համակարգը։

Ալբրեխտ Դյուրեր Ասպետ, մահ և սատանա

Փորագրությունը պատկանում է Հյուսիսային վերածննդին։

Դյուրեր.jpg

Փորագրության մեջ պատկերված է նեղ կիրճում գտնվող քրիստոնյա ասպետ, ով սպառազինված է զենք ու զրահով: Նրան ուղեկցում են խոզի դնչով սատանան և ձի հեծած մահը: Վերջինս ձեռքերում ունի ավազի ժամացույց, ինչն ասպետին հիշեցնում է կյանքի անցողիկության և նրա գործադրած ջանքերի ապարդյուն լինելու մասին: Սատանան ասպետի շնչին նստած հետևում է նրան` պատրաստ լինելով օգտվելու նրա յուրաքանչյուր սխալից: Սակայն հեծյալը առաջ է ընթանում նեղ կիրճով` հեգնաբար անտեսելով իր ուղեկիցներին: Ասպետը գիտակցում է վտանգը, բայց պահում է սառնասրտությունը. դա հաճախ դիտարկվել է որպես արժանապատվության ու առնականության խորհրդանիշ:

Նաև ոչ մի մեկնաբանությունում չհանդիպեցի անդրադարձ շան կերպարին։

Ըստ իս շունը, որն գտնվում է անմիջապես ասպետի ձիու ներքևում խորհրդանշում է հավատարմություն, ոչ միայն շան և մարդու մաջ այլ նաև, ասպետի հավատարմությանն եմ վերագրում՝ հավատարմություն իր անձի, և իր դավանանքի հանդեպ։

Մահը, սատանան և բնապատկերը ներկայացված են Հյուսիսային վերածննդի մռայլ գույներով: Երկու կերպարներն էլ սպառնում են ասպետին, ով ուղիղ և փոխաբերական առումներով զինված է և պաշտպանված իր հավատի զրահներով: Ինչպես կարծում է պատմաբանների մեծամասնությունը, սա կապված է հոլանդացի հումանիստ, աստվածաբան Էրազմ Ռոտերդամցու «Քրիստոնյա մարտիկի զենքը» («Enchiridion militis Christiani») աշխատության հետ: Փորագրությունը կարող է վերաբերել նաև 22:4 սաղմոսին.

Aquote1.png Եթե ես անցնեմ նույնիկ մահվան հովտով, չեմ վախենա չարից, քանի որ Դու ինձ հետ ես, Քո գավազանը հանգստացնում է ինձ

Սանկտ Պետերբուրգում` Ալեքսանդրյան այգում, տեղադրվել է բրոնզե կոմպոզիցիա, որ ներկայացնում է Դյուրերի փորագրության կերպարներին` ներառյալ ասպետի կողքից վազող շունը:

 

Оставьте комментарий

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close