Երեք օրում մի ընտանիք

13233243_1599764317005263_836662954_nՈւ մի հիասքանչ խումբ գնաց Վրաստանի Վալե քաղաք: Վալեում մեզ հյուրընկալել էր մի հիասքանչ ընտանիք: Ողջ տարածքի հայ բնակչությունը, մեզ տեսնելով, աշխարհով մեկ էր լինում: Ուզում էին մեզ ամեն կերպ օգնել, ճանապարհ ցույց տալ: Էլ ինչ ասեմ այն ընտանիքի մասին, որ մեզ հյուրընկալել էր: Անսահման սիրով էին մոտենում մեզ Մանուշակ տատն ու Խաչիկ պապը: Երեք օր՝ երջանիկ: Երեք օր՝ անհոգ: Երեք օր սովորեցինք, խաղացինք, երգեցինք ու մի լավ պարեցինք: Միմյանց ավելի լավ սկսեցինք ճանաչել: Վալեի հայկական դպրոցում իմ և պատվելի Թամարի գլխավորությամբ մի լավ Կոմիտաս երգեցինք: Վերջում միասնաական հայկական պարեր պարեցինք: Այցելեցինք հայկական երկու եկեղեցիներ: Ծանոթացանք նրանց պատմությանը: Ուր ասես՝ չեղանք երեք օրվա ընթացքում: Այցելեցինք Ռաբաթ ամրոց ու Վարձիա  քարանձավային քաղաք: Տեսանք Փարվանան և Թամար թագուհու ամրոցը՝ Խերթվիսը: Զբոսնեցինք տարածքով, ջերմորեն զրուցեցինք տեղի հայ բնակչության հետ: Հաճելի էր այն փաստը, որ երեք օրում մի մեծ ընտանիք դարձանք` ուսուցիչներ, սովորողներ, վարորդ, վարորդի կին ու բարեկամներ: Նույնիսկ գեղեցիկ էր ճանապարհը, թեկուզ գիշերը: Խիտ-խիտ ծառերը մթության մեջ անցնել դառնալուց լուսավորում էին մեր ջերմ ավտոբուսը: Օդը՝ մաքուր, քամին՝ թեթև ու սառը: Ամեն ինչ այնքան ներդաշնակ էր: Նման երեք օր չէի տեսել ու զգացել իմ ապրած ամբողջ 13 տարում: Երեք օր անց  մեր ընտանիքը վերադարձավ Հայաստան:

13180912_1599764350338593_2119522896_n

 

13115870_1599764310338597_534848508_n

Оставьте комментарий

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close