Կլինեմ ավելին քան կամ ու կարող եմ լինել

Չգիտեմ, ինձ համար բարդ է խոսել իմ զգացմունքների, հույզերի, ապրումների մասին: Ու ամեն անգամ թեմաները շոշափելիս կես մարդ եմ դառնում:

Հիվանդագին սիրով կապվում ես մի արժեքին ու պոկ չես կարողանում գալ` չես ուզում... Նման սիրով, վաղ մանկությունից, կապված եմ երաժշտության` մասնավորապես դաշնամուրի հետ: Ութ տարի երազելուց հետո, այս տարի, թողնելով ամեն գործ, նույնիսկ կիթարի պարապմունքները, որ նույն տարում ավարտելու էի երաժշտական դպրոցում, ինձ մեջ ուժ գտա, որպեսզի ընդառաջ գնամ իմ երազանքին: Այս տարվա հոկտեմբերից սկսած ես հաճախում եմ դաշնամուրի: Հունիսի 12-ին իմ առաջին համերգն էր: Նվագում էի Erik Satie — Gnossienne No.1Erik Satie — Gymnopédie No.1 և Կոմիտաս <<Չինար ես>>:  Երբ անվստահ ես, քեզ համար շատ կարևոր է միջավայրի կարծիքը: Ու այն բոլոր գովեստի խոսքերն, որ լսեցի, ինձ համար նոր շունչ էին ու պարտավորեցնում էին ինձ լինել ավելին, քան կամ ու կարող եմ լինել: Ինչպես միշտ, այդպես էլ համերգի ժամանակ, բոլոր չակերտներն բացում ես, ետնաբեմը դարձնում ես բեմ, որ զգացմունքդ կողքինդ զգա, որ ավելին պատմես նվագովդ, որովհետև իրականում քեզ համար ծանր է նույն բանը խոսել: Ինչպես միշտ, այդպես էլ հիմա ես չեմ ասի շնորհակալություն, էդ բոլորն էլ ասում են ու վերջանում է չսկսված պատությունը: Ես իմ շնորհակալությունը կդարձնեմ միջոց ավելի աշխատելու, օրինակ լինելու, ոգեշնչվելու աղբյուր դառնաու համար…

Оставьте комментарий

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close